Որոնել
Արխիվ
05.06.2019  21:05

Ըմբշամարտ. Մալխաս Ամոյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Իսպանիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: 

Մինչև 72 կգ քաշային կարգում եզրափակչում Մալխաս Ամոյանն 8-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ մոլդովացի Միհայ Պետիչի նկատմամբ՝ ժամանակից շուտ ավարտելով գոտեմարտը և դառնալով երիտասարդների Եվրոպայի չեմպիոն:

Այսպիսով, հայ հունահռոմեականները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին մեկ ոսկե (Ամոյան), մեկ արծաթե (Հայկ Մելիքյան՝ 67 կգ) և երկու բրոնզե (Սահակն Հովհաննիսյան՝ 60կգ և Հրաչյա Պողոսյան՝ 63 կգ) մեդալ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000