Որոնել
Արխիվ
05.06.2019  14:37

Սարիին` «Յուվենտուսը» գլխավորելու մասին. «Հարկավո՞ր է հավատարիմ լինել կնոջը բաժանումից հետո»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին մեկնաբանել է «Յուվենտուս» տեղափոխվելու լուրը, որը նրա նախկին թիմի` «Նապոլիի» երկրպագուների մոտ վրդովմունք է առաջացրել:

«Նեապոլիցիները գիտեն, թե ինչպես եմ նրանց սիրում: Անցած տարի որոշեցի տեղափոխվել Անգլիա, որպեսզի իտալական այլ թիմում չաշխատեմ: Մասնագիտությունը կարող է քեզ այլ ճանապարհով տանել, բայց մարդկանց նկատմամբ վերաբերմունքդ դրանից չի փոխվի:

Երբ ակումբում ես, պետք է 110 տոկոսով լոյալ լինես, բայց ի՞նչ է նշանակում հավատարմություն: Իսկ եթե մի օր ակումբը քեզ պաշտոնանկ անի, ի՞նչ պետք է անես: Հավատարի՞մ մնալ կնոջը, ումից բաժանվե՞լ ես»,- Vanity Fair-ի հետ զրույցում ասել է իտալացին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սարրին «Յուվենտուսի» հետ համաձայնեցրել է տարեկան աշխատավարձը: Նա Թուրին կտեղափոխվի, եթե «Չելսին» համաձայնվի բաց թողնել նրան:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000