Որոնել
Արխիվ
05.06.2019  10:28

Ռոլան Գարրոս. Ֆեդերերը մտավ կիսաեզրափակիչ և 39-րդ անգամ կմրցի Նադալի հետ (VIDEO)

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում Ռոջեր Ֆեդերերը 7:6 (4), 4:6, 7:6, 6:4 (5) հաշվով հաղթել է Ստեն Վավրինկային:

Շվեյցարացին 44-րդ անգամ մտել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչ: Փարիզում նա այդ փուլ է հասնում 8-րդ անգամ:

Վնասվածքի հավանականության պատճառով 37-ամյա թենիսիստը վերջին երեք տարիներին բաց էր թողել «Ռոլան Գարրոսը» և գրունտային մյուս մրցաշարերը:

Կիսաեզրափակչում Ֆեդերերը մրցելու է Ռաֆայել Նադալի հետ, ով երեկ 6:1, 6:1, 6:4 հաշվով ջախջախել է Կեյ Նիշիկորիին:

Ֆեդերերն ու Նադալը կհանդիպեն 39-րդ անգամ: Ռոլան Գարրոսում նրանց նախորդ բոլոր հինգ մրցավեճերում հաղթել է իսպանացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000