Որոնել
Արխիվ
05.06.2019  13:42

Էդգար Բաբայանի համար 2 միլիոն կրոն չի առաջարկվել. «Ռանդերսը» հերքում է

Հայաստանի հավաքականի ու դանիական «Հոբրոյի» եզրային հարձակվող Էդգար Բաբայանըդեռ մոտ չէ «Ռանդերս» տեղափոխվելուն:

Ավելի վաղ bold.dk-ն գրել էր, որ «Ռանդերսը» վինգերի տրանսֆերի համար առաջարկել է 2 միլիոն դանիական կրոն (267 հազար եվրո), վերջինիս մարզական տնօրեն Յենս Համմեր Սորենսենը հերքել է այդ տեղեկությունը:

«Բաբայանի վերաբերյալ դեռ որևէ հստակություն չկա: Չգիտեմ` որտեղից է նման տեղեկություն հայտնվել: Մենք առաջարկ չենք կատարել Էդգարի տրանսֆերի համար»:

Միևնույն ժամանակ Սորենսենը հաստատել է, որ «Ռանդերսը» հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով.

«Այո, մենք հետաքրքրված ենք Բաբայանի տրանսֆերով, սակայն վերջին ամսվա ընթացքում ոչինչ չի փոխվել: Նա արդեն փորձառու և հետաքրքիր ֆուտբոլիստ է, բայց «Ռանդերսում» խաղալու համար դեռ երկար ճանապարհ ունի անցնելու»,- դանիացու խոսքերն է մեջբերում amtsavisen.dk-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000