Որոնել
Արխիվ
04.06.2019  19:55

Ըմբշամարտ. Երիտասարդների ԵԱ. Ամոյանը և Մելիքյանը դուրս եկան եզրափակիչ, Հովհաննիսյանը պարտվեց

Իսպանիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: 

Այսօր մինչև 60 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը կիսաեզրափակչում մրցեց վրացի Դիեգո Չխիկվաձեի հետ ու պարտվեց՝ 1-4։

Մինչև 67 կգ քաշային կարգում Հայկ Մելիքյանը կիսաեզրափակչում գոտեմարտեց ռուսաստանցի Աբդուլվախաբ Ասաինովի հետ ու հաղթեց 10-1 հաշվով։

Մինչև 72 կգ քաշային կարգում հանդես եկավ մեր մյուս կիսաեզրափակչի մասնակիցը՝ Մալխաս Ամոյանը մրցեց ռուս Սերգեյ Ստեպանովի հետ: Մեր ըմբիշը վերջին վայրկյաններին կորզեց 5-4 հաշվով հաղթանակն ու հանդես կգա եզրափակչում։

Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ կմտնեն նաև 3-րդ տեղի համար պայքարող մեր 2 ըմբիշ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000