Որոնել
Արխիվ
04.06.2019  13:37

Շախմատ. Norway Chess. «Փայլուն» Արոնյանը. Լևոնը բլիցում հաղթեց Կառլսենին ու զբաղեցրեց երկրորդ տեղը

Երեկ Նորվեգիայում մեկնարկեց Altibox Norway Chess սուպերմրցաշարը: Մրցաշարի առաջին օրը տեղի ունեցավ բլիցի մրցաշարը:

Լևոն Արոնյանը գերազանց մեկնարկեց՝ հենց առաջին տուրում հաղթելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Այնուհետև մեր շախմատիստը պարտության մատնեց Ուեսլի Սոյին, Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի ու Ֆաբիանո Կարուանայի հետ: 6-րդ տուրից առաջ Արոնյանն ուներ 4 միավոր և առաջատար էր, սակայն 6-րդ տուրում Լևոնը զիջեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ով մինչ այդ ուներ 3.5 միավոր: Վերջին երեք տուրերում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի և Դին Լիժենի հետ, ինչպես նաև պարտության մատնեց Յու Յանյիին:

Արդյունքում Լևոնը վաստակեց 6 միավոր և երկրորդ տեղը կիսեց Կառլսենի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը 2-րդն էր: Հաղթող դարձավ Վաշյե-Լագրավը, ով 9 տուրերում տարավ 7 հաղթանակ, կրեց մեկ պարտություն և մեկ պարտիա էլ ավարտեց ոչ-ոքի ու վաստակեց 7.5 միավոր:

Այսօր մեկնարկում է դասական շախմատի մրցաշարը, որը կտևի մինչև հունիսի 17-ը: Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նշենք, որ այս դասական շախմատի մրցաշարում եթե կողմերը ոչ-ոքի խաղան, ապա դրանից հետո պետք է մեկ «արմագեդոն» պարտիա անցկացնեն: Սպիտակներով խաղացողին կտրվի 10 րոպե, սևերով խաղացողին՝ 7 րոպե, սակայն սպիտակները պարտավոր են հաղթել: Դասական պարտիայում հաղթելու դեպքում մանսկաիցը կստանա 2, արմագեդոնով հաղթելու դեպքում՝ 1.5, արմագեդոնով պարտվելու դեպքում՝ 0.5 միավոր: Եթե մրցաշարի վերջում առաջատարները հավասար միավորներ ունենա, ապա հունիսի 18-ին մրցաշարի հաղթողին կպարզեն թայ-բրեքով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000