Որոնել
Արխիվ
02.06.2019  23:33

Ընտրվել է Չեմպիոնների լիգայի 2018-19 խաղարկության լավագույն գոլը (VIDEO)

ՈւԵՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովը ընտրել է Չեմպիոնների լիգայի ավարտված խաղակության 10 լավագույն գոլերը:

Առաջին տեղը գրավել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով խմբային փուլի 4-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Լեոնարդո Բոնուչիի շքեղ փոխանցումից հետո աչքի է ընկել ընթացքից կատարած հարվածով:

Երկրորդ տեղը գրավել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի` «Լիվերպուլի» դեմ առաջին կիսաեզրափակում տուգանայինից կատարած ցնցող հարվածը:

1. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս» – «Մանչեսթեր Յունայթեդ») – խմբային փուլ

2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա» – «Լիվերպուլ») – Կիսաեզրափակիչ

3. Սադյո Մանե («Բավարիա» – «Լիվերպուլ») – 1/8 եզրափակիչ

4. Իվան Ռակիտիչ («Տոտենհեմ» – «Բարսելոնա») – Խմբային փուլ

5. Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի» – «Հոֆֆենհայմ») – Խմբային փուլ

6. Կիլիան Մբապպե («Մանչեսթեր Յունայթեդ» – «ՊՍԺ») – 1/8 եզրափակիչ

7. Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի» – «Շախտյոր») խմբային փուլ

8. Ուսման Դեմբելե («Բարսելոնա» – «Տոտենհեմ») – խմբային փուլ

9. Ֆիլիպե Կոուտինյո («Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ») – քառորդ եզրափակիչ

10. Լուիս Սուարես («Բարսելոնա» – «Լիվերպուլ») – կիսաեզրափակիչ


Հանձնաժողովում է ընդգրկված եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշարի լավագույնը կրկին Ռոնալդուի գոլն էր ճանաչվել, որը նա «Ռեալի» կազմում շրջադարձ հարվածով խփել էր «Յուվենտուսին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000