Որոնել
Արխիվ
02.06.2019  19:27

Մելենդեսը և ՈւԵՖԱ-ի մյուս մասնագետներն ընտրել են ՉԼ-ի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստին

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Լավագույնին որոշել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովը: Նրանց թվում է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը:

Հանձնաժողովում են ընդգրկված եղել նաև Դևիդ Մոյեսը, Ռոբերտո Մարտինեսը, Գարեթ Սաութգեյթը, Թոմաս Շաֆըը, Պետեր Ռուդբեկը, Ռաուլ Գոնսալեսը, Փեքի Բոները և Մայքլ Օ’Նիլը:

Որոշիչ խաղում «կարմիրները» 2:0 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000