Որոնել
Արխիվ
02.06.2019  14:02

«Գյոտեբորգի» բժիշկը վստահ է, որ Չալըշըրի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ

Ինչպես հայտնի է, «Գյոտեբորգի» ու Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը վնասվածք է ստացել Շվեդիայի առաջնության հերթական տուրի «Օրեբրոյի» հետ խաղի ժամանակ:

«Մկանային խնդիր է: Դեռ չգիտեմ՝ որքանով է լուրջ: Մոտ օրերս կհետազովեմ, կիմանանք վնասվածքի լրջությունը»,- նշել է Չալըշըրը խաղից հետո:

Մինչդեռ թիմի բժիշկը Յոն Կառլսոնը վստահ է, որ թե Չալըշըրի, թե նրա թիմակից Սեբաստիան Օլսոնի վնասվածքները այնքան էլ լուրջ չեն:

- Դեռ հաստատ չգիտենք, սակայն հավանականությունը քիչ է, որ դադարից հետո նրանք չեն խաղա: Կարծում եմ, ապաքինումը կտևի երկուսից-երեք շաբաթ:  Երկուսի մոտ էլ, հավանաբար, նույն վնասվածքն է,- Կառլսոնի խոսքերն է մեջբերում Goteborgs-Posten-ը:

Նշվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ, հավանաբար կվերադառնան խաղադաշտ առաջնության դադարից հետո՝ հունիսի 29-ին, «Էստերսունդի» հետ խաղում:

Հիշեցնենք նաև, որ Չալըշըրը այս անգամ չէր հրավիրվել հավաքական, քանի որ հունիսի սկզբին պատրաստվում է ամուսնանալ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000