Որոնել
Արխիվ
30.05.2019  14:31

ՊՍԺ-ն տրանսֆերային հարված է պատրաստում «Բարսելոնային»

«Պարի Սեն-Ժերմենը» լրջորեն հավակնում է ձեռք բերել «Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտին: Այդ մասին հայտնում է հոլանդական De Telegraaf-ը:

Երկար ժամանակ հոլանդացուն ձեռք բերելու գլխավոր ֆավորիտ էր համարվում «Բարսելոնան», սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա դիրքերը սասանվել են: Կատալոնական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում պատրաստ է մոտ 70 միլիոն եվրո վճարել, սակայն չի կարողանում համաձայնության հասնել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ, ով բարձր պարգևավճար է պահանջում:

ՊՍժ-ն պատրաստ է վճարել իտալացու գումարը: Բացի այդ, փարիզցիները ամստերդամցիներին առաջարկել են ավելի մեծ գումար` 85 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի ու «Բարսելոնայի» միջև պայքար էր ընթանում նաև «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի համար, ով նախընտրեց տեղափոխվել կատալոնական թիմ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000