Որոնել
Արխիվ
29.05.2019  13:37

Կլոպ. «Գվարդիոլան ասում է` ԱՊԼ-ն Չեմպիոնների լիգայից կարևոր է, որովհետև վաղուց եզրափակչում չի եղել»

«Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպը կատակով է արձագանքել «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հայտարարությանը: Կատալոնացին ասել է, որ Պրեյմեր լիգան ավելի կարևոր մրցաշար է, քան Չեմպիոնների լիգան, որովհետև այն հաղթելու համար հարկավոր է ամբողջ մրցաշրջանի ընթացքում լավ խաղալ, այլ ոչ թե մի քանի հանդիպում:

«Գվարդիոլան այդպես է ասում, որովհետև վաղուց Չեմպիոնների լիգայի եզրափակչում չի խաղացել:

Բոլորս գիտենք, որ նա աշխարհի լավագույն մարզիչն է և արժանիորեն է գովասանքի արժանանում:

Մենք ցանկանում էինք հաղթել ԱՊԼ-ն, բայց Սիթին ավելի ուժեղ էր: Այժմ պայքարը շարուանկում ենք այլ մրցաշարում»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000