Որոնել
Արխիվ
29.05.2019  10:07

«Երևանը» բաց է թողել հաղթանակը, Եֆիմովը 43-րդ գոլն է խփել

Հայաստանի առաջին խմբում երեկ կայացել են 31-րդ տուրի վերջին հանդիպումները: Երկրորդ տեղում ընթացող «Երևանը» երկու գնդակի առավելություն է ունեցել «Փյունիկ-2»-ի նկատմամբ, սակայն բաց է թողել հաղթանակը: Գրանցվել է ոչ-ոքի` 2:2:

Հաշիվը բացել է Առաջին խմբի լավագույն ռմբարկու Ստանիսլավ Եֆիմովն, ով արդեն 43 գոլ է խփել: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հովհաննես Իլանգյոզյանը:

«Երևանին» շարունակում է հետապնդել «Բանանց-2»-ը, որը 3:2 հաշվով արտագնա ու կամային հաղթանակ է տոնել «Լոկոմոտիվի» նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Էրիկ Պետրոսյանը:

 

«Երևան»-«Փյունիկ-2»` 2:2 (2:0)

Էջմիածին, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Շահեն Աղայան

Գոլերը՝ Ստանիսլավ Եֆիմով, 20, Վա Շիբանգ Իլունգա Կիյա, 35 («Երևան»), Հովհաննես Իլանգյոզյան, 48, 50 («Փյունիկ-2»)

 

«Լոկոմոտիվ»-«Բանանց-2»` 2:3 (2:1)

Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ

Մրցավար՝ Վարդան Մանուկյան

Գոլերը` Գեղամ Թումբարյան, 28, Սերգեյ Դյաչուկ, 45 («Լոկոմոտիվ»), Էրիկ Պետրոսյան, 35, 11մ, 63, Աբրահամ Պորտուգալյան, 56 («Բանանց-2»)

 

«Արարատ-Արմենիա-2»-«Շիրակ-2»` 3:1 (1:1)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլերը` Ժիրայր Շաղոյան, 43, 11մ, Հակոբ Խաչատրյան, 53, 90+1 («Արարատ-Արմենիա-2»), Լյովա Մրյան, 7 («Շիրակ-2»)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000