Որոնել
Արխիվ
27.05.2019  16:03

Սողոմոնյան. «Սրմաքեշի խնդրանքով հանդիպել եմ «Արարատ-Արմենիայի» սեփականտերերին, որ անունը փոխեն»

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հյուրընկալվել է Առաջին Ալիքի եթերում, որի ժամանակ անդրադարձել է «Արարատ-Արմենիայի» անվան շուրջ իրավիճակին:

««Արարատ-Արմենիային» միայն մեկ խնդրանք ունեմ, շատ լուրջ: Դա անունը փոխելու վերաբերյալ է: Ես մանկուց «Արարատի» երկրպագու եմ, մարդիկ հայկական ֆուտբոլը Արարատով են ճանաչում: Այն ինչ կատարվում է հիմա, երբ թիմ բերեցին, անունը դրեցին «Արարատ», ինձ թվում է բոլորի համար ցանկալի չէ:

Պատկերացնում եք Անգլիայում նոր թիմ ստեղծվեր և անունը դնեին «Արսենալ-Անգլիա» և այն խաղար Լոնդոնում: Առաջին հերթին հարկավոր է թղթաբանությամբ թույլտվություն խնդրել այդ անունով ակումբից:

Չեմ թաքցնի, Վարդան Սրմաքեշն (Երևանի «Արարատի» համասեփականատեր-խմբ.) խնդրանքով հանդիպեցի «Արարատ-Արմենիայի» սեփականտերերի հետ, որ անունը փոխվեր: Դա դեռ այն ժամանակ էր, երբ այդ անունով նոր էին սկսել հանդես գալ: Ցավոք սրտի, չլսեցին:

Շատ ուրախ եմ, որ նրանք եկել են հայկական ֆուտբոլ, լուրջ թիմ են կառուցում ու լուրջ ֆուտբոլիստներ բերում, բայց եկեք ամեն ինչ ավելի կոռեկտ անենք, մեր անունը բարձր պահենք»,- «Սպորտ Գիլոյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Սողոմոնյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000