Որոնել
Արխիվ
27.05.2019  15:35

Իշխան Գելոյանը տեղափոխվում է Ռուսաստանի Պրեմյեր լիգա

«Շիննիկի» հարձակվող Իշխան Գելոյանը կարիերան շարունակելու է «Տամբովում»: Championat.com-ը հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած ակումբ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով:

Ռոսւաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում հայ ֆուտբոլիստը 30 խաղում 7 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

«Տամբով» է տեղափոխվել նաև Ջևան Չլոյանցին ու Սերգեյ Մկրտչյանին պատկանող ռուսական «Արմավիր» ակումբի պաշտպան Սոսլան Տակազովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տամբովին» են միանալու նաև «Փյունիկի» հարձակվողներ Ուսման Մոհամեդը և Մոհամեդ Կոնատեն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000