Որոնել
Արխիվ
27.05.2019  13:12

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժման է մեկնել, սակայն պատրաստ կլինի խաղերին

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը չի մասնակցել Բարձրագույն խմբի 35-րդ տուրի «Արարատի» դեմ «Փյունիկի» կարևորագույն խաղին (2:1): Հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը հայտնեց, որ կիսապաշտպանը վնասվածք ունի և բուժման է մեկնել:

«Էրիկը պատրաստ կլինի Հայաստանի հավաքականի խաղերին: Հենց դրա համար ենք նրան հիմա ուղարկել բուժման: Նա խնդիրներ ունի ծնկի հետ կապված: Ստուգումներից ու բուժումներից հետո նա կվերադառնա հավաքական»:

Armfootball.com-ը երևանյան ակումբի մամուլի ծառայությունից ճշտեց, որ 20-ամյա ֆուտբոլիստը բուժումն անցնում է Իսրայելում:

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հունիսի 8-ին ընդունելու է Լիխտենշտեյնի ընտրանուն, իսկ հունիսի 11-ին հյուրընկալվելու է Հունաստանի ազգային թիմին:


Լուսանկարը` «Փյունիկի»

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000