Որոնել
Արխիվ
27.05.2019  11:55

Հայտնի են «Ինտերում» Կոնտեի պայմանագրի մանրամասները

«Ինտերը» ծրագրում է այս շաբաթվա ընթացքում հայտարարել Անտոնիո Կոնտեին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ առաջիկա օրերին ակումբը պաշտոնապես կբաժանվի Լուչիանո Սպալլետտիից:

Կոնտեն միլանյան ակումբի հետ երեք տարվա պայմանագիր է կնքելու: Նա տարեկան ստանալու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 12 միլիո եվրո, հայտնում է gianlucadimarzio.com-ը:

Սպասվում է, որ հունիսի 1-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` «Լիվերպուլ» – «Տոտենհեմ» խաղում 49-ամյա մասնագետն առաջին անգամ կներկայանա ակումբի ղեկավարների հետ միասին:

Մի քանի շաբաթից Կոնտեն կմեկնի նաև Չինաստան, որտեղ կհանդիպի ակումբի սեփականատեր Չժան Ցզինդունի հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000