Որոնել
Արխիվ
27.05.2019  01:48

Մեսսին 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ավարտվող մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ռմբարկու: 31-ամյա ֆուտբոլիստը ստանալու է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:

Ազգային առաջնություններում խփած գոլերի հաշվարկում արգենտինացին անհասանելի է դարձել մրցակիցների համար: Նա Լա Լիգայում, որը 2 գործակից ունի, 36 գոլ է խփել և վաստակել 72 միավոր:

Մոտակա հետապնդող և միակ լուրջ մրցակից համարվող Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ի կազմում Ֆրանսիաիի առաջնությունում աչքի է ընկել 33 անգամ (66 միավոր):

Հիշեցնենք, որ թոփ-5 առաջնություններում խփած յուրաքանչյուր գոլի համար տրվում է 2 միավոր, ՈւԵՖԱ-ի վարկանիշով 6-21-րդ տեղերում գտնվող առաջնություններում սահմանված է 1,5, իսկ մնացածի` 1 գործակից:

Մեսսին վեցերորդ անգամ է նվաճել «Ոսկե խաղակոշիկը», որը նրա սահմանած ռեկորդի թարմացումն է: Մոտակա հետապնդողներից Կրիշտիանու Ռոնալդուն մրցանակին արժանացել է 4 անգամ: 9 այլ ֆուտբոլիստներ պատվավոր մրցանակը ստացել են երկուական անգամ:

Եվրոպայի լավագույն ռմբարկուները.

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 36 գոլ, 72 միավոր

2. Կիլիան Մբապպե (ՊՍԺ) - 33 գոլ, 66 միավոր

3. Ֆաբիո Քուալյարելա («Սամպդորիա») – 26 գոլ, 52 միավոր

4. Դուվան Սապատա («Ատալանտա») – 23 գոլ, 46 միավոր

5. Մբայե Դիանե («Կասիմպաշա»/«Գալաթասարայ») – 30 գոլ, 45 միավոր

6-11. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 22 գոլ, 44 միավոր

6-11. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ») – 22 գոլ, 44 միավոր

6-11. Սադյո Մանե («Լիվերպուլ») – 22 գոլ, 44 միավոր

6-11. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 22 գոլ, 44 միավոր

6-11. Կշիշտով Պյոնտեկ («Ջենոա»/«Միլան») – 22 գոլ, 44 միավոր

6-11. Նիկոլյա Պեպե («Լիլ») – 22 գոլ, 44 միավոր

12-13. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 21 գոլ, 42 միավոր

12-13. Դուշան Տադիչ («Այաքս») – 28 գոլ, 42 միավոր

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000