Որոնել
Արխիվ
27.05.2019  00:57

Պայքար ՉԼ-ի 2 ուղեգրի համար. Իտալիայի առաջնությունը թրիլերային ավարտ ունեցավ (VIDEO)

Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում վճռվեց Չեմպիոնների լիգայի վերջին երկու ուղեգրերի հարցը: Երրորդ տեղում ընթացող «Ատալանտան» 3:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Սասուոլոյի» նկատմամբ և բրոնզե մեդալակիր դարձել:

Չորրորդ տեղի համար գերլարված պայքար է ընթացել «Միլանի» ու «Ինտերի» միջև: «Ռոսսոներին» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության է հասել ՍՊԱԼ-ի նկատմամբ: Հյուրերից դուբլի հեղինակ է դարձել Ֆրանկ Կեսիեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Հական Չալհանօղլուն:

«Ներաձուրին» սեփական հարկի տակ մրցել է «Էմպոլիի» հետ, որին նույնիսկ ոչ-ոքին կարող էր թույլ տալ մնալ Ա սերիայում:

Բալդե Կեյտան բացել է հաշիվը, այնհուտեև Մաուրո Իկարդին չի իրացրել 11-մետրանոց հարվածը: Հյուրերը պատասխանել են Համեդ Տրաորեի գոլով, սակայն 84-րդ րոպեին Ռաջա Նաինգոլանը կրկին առաջ է մղել տանտերերին:

90+4-րդ րոպեին, անկյունայինի խաղարկման ժամանակ «Էմպոլիի» դարպասապահ Բարտլոմեյ Դրագովսկին գնացել է մրցակցի տուգանային հրապարակ, սակայն հակագրոհ է սկսվել և Մարցելո Բրոզովիչը կիսադաշտից գրավել է անպաշտպան դարպասը: Մրցավարը տեսակրկնություն դիտելուց հետո գոլը չի հաշվել, որովհետև հակագրոհի ժամանակ Բալդե Կեյտան քաշել է հետ նահանջող Դրագովսկու մարզաշապիկից: Սենեգալցին երկրորդ դեղին է ստացել ու հեռացվել: Մեկ րոպե խաղաժամանակի ընթացքում «Էմպոլին» գրեթե ամբողջ թիմով մտել է մրցակցի տուգանային հրապարակ և փոխանցումներից մեկի ժամանակ հրաշքով ոչ ոք գոլային հարված չի կատարել: Խաղն ավարտվել է 2:1:

Զուգահեռ ընթացող մեկ այլ մրցավեճում «Ռոման» 2:1 հաշվով հաղթել է «Պարմային»:

Այսպիսով, «Ատալանտան» 69 միավորով գրավեց երրորդ տեղը, իսկ «Ինտերը» նույնքան միավորով` չորրորդ: Նրանք Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարում Իտալիան կներկայացնեն չեմպիոն «Յուվենտուսի» ու փոխչեմպիոն «Նապոլիի» հետ մեկտեղ: «Միլանը» (68), «Ռոման» (66) և 8-րդ տեղը գրաված գավաթակիր «Լացիոն» (59) հանդես կգան Եվրոպա լիգայում:

«Էմպոլին» 38 միավորով դուրս մնաց ուժեղագույնների խմբից, քանզի զուգահեռ խաղում «Ջենոան» 0:0 հաշվով ավարտեց «Ֆիորենտինայի» դեմ արտագնա խաղը և նույնպես վաստակեց 38 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով ավելի բարձր տեղ գրավեցին ճենովացիները:

Ա սերիա. 38-րդ տուր

«Ատալանտա» – «Սասուոլո»` 3:1
Գոլերը. Սապատա (35), Գոմես (53), Պաշալիչ (65) – Բերրարդի (19)
Հեռացումներ. Բերրարդի (45+5), Մանյանելի (83)

«Ինտեր» – «Էմպոլի»` 2:1
Գոլերը. Կեյտա (51), Նաինգոլան (81) – Տրաորե (76)
Հեռացում. Կեյտա (90+7)

ՍՊԱԼ – «Միլան»` 2:3
Գոլերը. Վիկարի (28), Ֆաոես (53) – Չալհանօղլու (18), Կեսսիե (23, 66 11մ)

«Ռոմա» – «Պարմա»` 2:1
Գոլերը. Պելլեգրինի (38), Պերոտտի (89) – Ժերվինյո (86)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000