Որոնել
Արխիվ
26.05.2019  22:38

Ալլեգրիի հրաժեշտի խաղը. «Յուվենտուսն» առաջնությունն ավարտեց պարտությամբ (VIDEO)

Իտալիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Սամպդորիային» ու պարտվեց 0:2 հաշվով:

Ճենովացիները երկու գոլերը խփեցին խաղավերջում: 84-րդ րոպեին աչքի ընկավ Գրեգուար Դեֆրելը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում (90+1) տուգանային հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Ջանլուկա Կապրարին:

Առանց հանգստի հնարավորություն ստացած Կրիշտիանու Ռոնալդուի հանդես եկող չեմպիոնը մնաց 90 միավորով: Թուրինցիները չեն հաղթել չեմպիոնությունը նվաճելուց հետո հետագա բոլոր հինգ հանդիպումները: Այդ խաղը վերջինն էր գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիի համար:

«Սամպդորիան» 53 միավորով գրավեց 9-րդ տեղը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000