Որոնել
Արխիվ
25.05.2019  01:39

«Եթե Կլոպը 3-րդ անգամ պարտվի ՉԼ-ի եզրափակչում՝ նրա համար անչափ դժվար կլինի». Մոուրինյու

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Լիվերպուլը» մարզող Յուրգեն Կլոպի մասին, ով թիմին դուրս է բերել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և հունիսի 1-ին ուժերը կչափի «Տոտենհեմի» հետ։

Հիշեցնենք՝ Կլոպը 2013 թվականին եզրափակչում Դ․ «Բորուսիայի» հետ պարտվել է «Բավարիային», իսկ նախորդ մրցաշրջանի ՉԼ-ի եզրափակչում մերսիսայդյան ակումբի ղեկին զիջել է «Ռեալին»։

«Եթե Կլոպը հաղթի եզրափակչում՝ նրա համար անհավանական ձեռքբերում կլինի։ Բայց եթե պարտվի, ապա․․․ Պարտվել ՉԼ-ի երեք եզրափակչում․․․ Դա պետք է որ շատ-շատ դժվար լինի»,- պորտուգալացի մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000