Որոնել
Արխիվ
24.05.2019  21:11

«Մտածում էինք, որ Կոուտինյոն կփոխարինի Ինիեստային». «Բարսելոնայի» նախկին սպորտային տնօրեն

«Բարսելոնայի» նախկին սպորտային տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը խոսել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի մասին։

«Ոչ ոք չի կարող կասկածել նրա վարպետության վրա, բայց չունի որակներ հարձակման գծում թոփ մակարդակով խաղալու համար։ Ես նրան ձեռք չեմ բերել որպես հարձակվող։ Մտածում էինք, որ Կոուտինյոն կդառնա Ինիեստային փոխարինողը։ 

Նրա տրանսֆերի հարցում կասկած չունեմ։ Նա կարողանում է խաղալ կիսապաշտպանությունում։ Կարողանում է պահել գնդակը, վերահսկել խաղը և դուրս գալ պրեսինգից։ 

Ներկայումս ստեղծված իրավիճակը բարդ է Կոուտինյոյի և մարզչի համար»,- ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000