Որոնել
Արխիվ
24.05.2019  20:13

ՄՅՈւ-ն մեծ աշխատավարձ է առաջարկել դե Լիգտին

«Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի տեղափոխությունը «Բարսելոնա» կարող է չկայանալ «Մանչեսթեր Յունայթեդի» պատճառով։

Հոլանդացին ու նրա գործակալ Մինո Ռայոլան սպասում են, որ կատալոնական ակումբը կառաջարկի այնքան աշխատավարձ, որքան ՄՅՈւ-ն, որը պատրաստ է տարեկան 14 մլն եվրո վճարել, հաղորդում է Sport.es-ը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դե Լիգտի համար «Բարսելոնան» կարող է վճարել 74 մլն եվրո։

Ավարտված մրցաշրջանում դե Լիգտը մասնակցել է 55 հանդիպման, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000