Որոնել
Արխիվ
24.05.2019  17:54

Սուր վիճաբանություն ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից հետո է (VIDEO)

Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Դավիթ Պողոսյանը։ Նա ընտրվեց այսօր՝ մայիսի 24-ին, ֆեդերացիայի համաժողովի ընթացքում, հայտնում է Armtimes.com-ը:

Ժողովը անցկացվեց «Երկրապահ» կամավորների միությունում։ Ընտրվեց նաև նախագահության կազմը։ Բացի այդ՝ փոխնախագահ վերընտրվեց Վարդան Ղահրամանյանը։ Գլխավոր քարտուղար ընտրվեց Գևորգ Դանիելյանը, որը մինչև այժմ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչն էր։

ՀԺ-ի հետ զրույցում նա ասաց, որ ամենայն հավանականությամբ, կթողնի մարզչի աշխատանքը։ Նա նաև ասաց, որ, իր տեղեկություններով, ժողովին մասնակցել են 60 անդամներից 48-ը։ Պողոսյանը գործող ղեկավարության թեկնածուն էր։

Թեկնածու ուներ նաև գործող ղեկավարության դեմ բողոքող կողմը, սակայն նա չէր եկել։ Բողոքողները ժողովի ընթացքում մոտակայքում էին։ Ավարտից հետո ներս մտան ու ասացին, որ ժողովն անօրինական է։ Բողոքող կողմի ներկայացուցիչներից Վրեժ Խաչիկյանը, որը նաև Նախագահության անդամ է, ասաց, որ իրենց տեղյակ չեն պահել ժողովի մասին, ու իրենք միայն երեկ են դա իմացել։

Սուր վիճաբանություն սկսվեց, սակայն բողոքողներին ընտրված ղեկավարության կողմից պատասխան տվողներ չեղան, քանի որ արդեն հեռացել էին։

Տեսանյութը` Armtimes.com-ի

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000