Որոնել
Արխիվ
24.05.2019  17:42

Սարրի. «Եթե իմ ապագան կախված է եզրափակչից, ուրեմն անմիջապես կհեռանամ»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին մեկնաբանել է իր հնարավոր ապագան:

Իմ պայմանագիրը նախատեսված է ևս երկու տարով: Այլ ակումբների հետ որևէ կապ չեմ ունեցել: Եվրոպա լիգայի եզրափակչից հետո կզրուցեմ «Չելսիի» ղեկավարության հետ: Ուզում եմ իմանալ` գո՞հ են իմ աշխատանքից: Պետք է քննարկենք ստեղծված իրավիճակը, դա նորմալ է ցանկացած ակումբի համար:

Չի կարելի մարզչի աշխատանքը գնահատել մեկ խաղով, նույնիսկ եթե դա եզրափակիչ է: Դա սխալ է: Եթե իմ աշխատանքն իսկապես այդպես գնահատվի, անկախ արդյունքից անմիջապես կհեռանամ»,- իտալացու խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:  

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակչում «կապույտները» մրցելու են «Արսենալի» հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000