Որոնել
Արխիվ
24.05.2019  17:24

Հարսանիք. Հայտնի է` ինչու Չալըշըրը չի հրավիրվել Հայաստանի հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր Արմեն Գյուլբուդաղյանցի կողմից հրավիրվել են Հայաստանի հավաքական:

Անսպասելիորեն նշված չէր շվեդական «Գյոտեբորգի» կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրի անունը:

ArmFootball.com-ը ՀՖՖ-ից տեղեկացավ, որ 28-ամյա ֆուտբոլիստը նախապես ֆեդերացիային խնդրել են իրեն չհրավիրել Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջիկա խաղերին, քանզի վաղուց այդ ժամանակահատվածում նշանակված է նրա ամուսնության օրը: ՀՖՖ-ն ընդառաջել է պաշտպանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 8-ին ընդունելու է Լիխտենշտեյնի ընտրանուն, իսկ հունիսի 11-ին հյուրընկալվելու է Հունաստանի ազգային թիմին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000