Որոնել
Արխիվ
24.05.2019  16:48

Մարչելլո Լիպպին վերադառնում է նախկին թիմ

Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես հայտարարել է, որ Մարչելլո Լիպպին վերադառնալու է այդ երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին:

Իտալացին ասիական թիմը գլխավորել է 2016-2019 թվականների ընթացքում և հունվարին լքել է այն: Նրան փոխարինել է Ֆաբիո Կաննավարոն, ով «Գուանչժոու Էվերգրանդի» մարզչի պաշտոնի հետ համատեղման ծանրաբեռնվածության պատճառով հրաժարական է տվել:

Լիպպին հրավիրվել է Չինաստանի հավաքականին ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ դուրս բերելու համար: Իտալիայի հավաքականին Մունդիալ-2006-ի չեմպիոն դարձրած մասնագետը, մինչև Չինաստանից հեռանալն աշխարհի ամենաբարձ վարձատրվող մարզիչն էր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000