Որոնել
Արխիվ
24.05.2019  15:52

Հայաստանի բանակի ակումբում ֆուտբոլիստները փաստացի կխաղան վարձավճարով

Ինչպես հայտնի է առաջիկա ժամանակահատվածում ստեղծվելու է բանակի ֆուտբոլային ակումբ, որը մեծ հավանականությամբ հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբում: Այդ ակումբը գործելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Պաշտպանությա նախարարության համագործակցության շրջանակում:

Բանակ զորակոչված, բայց այլ ակումբների հետ պայմանագիր ունեցող ֆուտբոլիստները փաստացի խաղալու են վարձավճարով: Նրանց համար բանակի ակումբը գումար չի վճարելու, սակայն նրանց գործող ակումբները հոգալու են կացության ծախսերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Ծառայության ավարտից հետո զորակոչված ֆուտբոլիստները վերադառնալու են իրենց ակումբները:

Առաջիկա օրերին հայտնի կդառնա, թե բանակային թիմը որտեղ է անցկացնելու տնային խաղերը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000