Որոնել
Արխիվ
24.05.2019  15:24

«Բարսելոնայի» նախկին պաշտպան. «Մեսսին ակումբի տեխնիկական քարտուղարն է»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ռամոն Ալեշանկոն կարծիք է հայտնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի` կատալոնական ակումբ հավանական տեղափոխության մասին:

«Մեսսին բավականաչափ խելացի է, որ չմիջամտի տրանսֆերային հարցերին: Ստացվում է` նա ակումբի տեխնիկական տնօրենն է: Նա կարող է աջակցել միայն այն ֆուտբոլիստներին, ովքեր կենտրոնացած են ֆուտբոլի վրա: Նա իր թիմակիցներից բացարձակ նվիրում է պահանջում:

Մեսսին դե՞մ կլինի Գրիզմանին: Անտուանը չափազանց լավ ֆուտբոլիստ է, իսկ մարզական նվաճումներն ամեն ինչից բարձր են»,- Ալեշանկոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ավելի վաղ տեղեկություն էր տռարածվել, որ «կապտանռնագույնների» ֆուտբոլիստները դեմ են ֆրանսիացու տրանսֆերին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000