Որոնել
Արխիվ
24.05.2019  14:45

«Պայմանավորված խաղերի մեղադրանքի բավարար հիմքեր չկան». ՀՖՖ-ն արդարացրեց Գագիկ Սիմոնյանին

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի նիստի ժամանակ ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վ. Բերակչյանի գրության քննարկում է տեղի ունեցել «Ուլիսի» նախկին մարզիչ Գագիկ Սիմոնյանին պատասխանատվության ենթարկելու համար:

Սիմոնյանը մեղադրվել է ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածով, որը նախատեսում է «Պայմանավորված խաղերի կազմակերպում, կազմակերպման փորձ կատարել կամ արարքի մասին չհայտնել»:

Կարգապահական կոմիտեն որոշել է.

«Գագիկ Սիմոնյանի նկատմամբ ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12 հոդվածով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նախատեսված բավարար հիմքեր չկան»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000