Որոնել
Արխիվ
24.05.2019  13:56

«Լոռի» - «Փյունիկ» խաղի միջադեպի համար տուգանել են վանաձորցիներին, սակայն դա դեռ սկիզբն է

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Կայացված որոշումներից երկուսը «Լոռի» – «Փյունիկ» հանդիպման (2:2) վերաբերյալ են եղել:

Խաղից հետո կարգ ու կանուն չապահովելու համար (տեղի է ունեցել ծեծկռտուք), «Լոռի» ակումբին տուգանել են 150 000 ՀՀ դրամով:

Տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կկայանա ծառայողական քննություն, որի վերաբերյալ լրացուցիչ պատիժներ են սպասվում:

Այդ մրցավեճում Փյունիկի» թարգմանիչ, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանի հեռացման (մրցավարի որոշման հետ բուռն անհամաձայնություն ցուցաբերելու) համար, երևանյան ակումբին տուգանել են 30 000 դրամով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000