Որոնել
Արխիվ
24.05.2019  13:10

Գյուլբուդաղյանցն ուզում է հավաքական հրավիրել Անդոնյանին, բայց չի գտնում նրան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ցանկանում է պաշտպան Գաել Անդոնյանին հրավիրել ազգային ընտրանի, բայց չի կարողանում գտնել նրան։

«Գաելի նման ֆուտբոլիստները մեր հավաքականին շատ հարկավոր են: Մենք հարգում ու գնահատում ենք նրան: Բայց հիմա չենք կարողանում գտնել նրան: Գաելն ուղղակի կապի դուրս չի գալիս:

Հաստատ կարող եմ ասել, որ եթե Անդոնյանը խաղային պրակտիկա ունենա, մենք անպայման նրան կհրավիրենք հավաքական: Հիմա համացանցի միջոցով էլ ենք ուզում հասկանալ, թե որտեղ է նա, բայց առայժմ ոչ մի թիմում չի երևում»,– armeniasputnik.am-ի հետ զրույցում ասել է Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը Մարսելի «Օլիմպիկի» հետ սպառվել է 2018 թվականի ամռանը, ինչից հետո նա առանց թիմի է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000