Որոնել
Արխիվ
24.05.2019  11:58

Ադրբեջանցի լրագրող. «Նույնիսկ Քեննեդիին այնպես չեն հսկել, ինչպես Մխիթարյանին էր լինելու»

Ադրբեջանցի լրագրող Ռովշան Ասկերովը մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Չելսիի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին չմասնակցելը, որը կայանալու է Բաքվում:

«Չենք կարող նրան ուժով բերել և բոլորին ցուցադրել, որ այստեղ անվտանգ է: Միայն կարող ենք հաստատել նրա անվտանգությունը: Որքան հասկանում եմ, Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չէ և խաղադաշտում չէր լինելու:

Հայ մարզիկները եկել էին Եվրոպական խաղերին, մեդալներ ստացել: Բաքվում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում, և որևէ միջադեպ չի եղել: Եթե խոստացել են անվտանգությունը, ուրեմն այն ապահովված է, առավել ևս նման մակարդակի իրադարձության ժամանակ:

Նույնիսկ Քեննեդիին այնպես չեն հսկել, ինչպես Մխիթարյանին էր լինելու»,- Ասկերովի խոսքերն է մեջբերում Sports.ru-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000