Որոնել
Արխիվ
24.05.2019  10:33

Վարդան Մինասյան. «Հայ կդատի, թե իսպանացի՝ ինձ համար ոչ մի նշանակություն չունի»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 35-րդ տուրի «Արցախի» դեմ հանդիպումից առաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` թիմի հոգեբանական պատրաստվածության և արտասահմանցի մրցավարների մասին:

- Հասել ենք առաջնության վերջնամասին, նկատու՞մ եք ֆուտբոլիստների մոտ լրացուցիչ լարվածություն:

- Ուզած-չուզած լարվածությունը կլինի: Նույնիսկ եվրոպական բարձր մակարդակի խաղերում լարվածությունն անպակաս է, քանի որ բոլորը հասկանում են ցանկացած խաղի և ցանկացած սխալի արժեքը: Բայց հուսով եմ, որ ֆուտբոլիստները կկարողանան հաղթահարել իրենց հուզմունքը և որակով խաղ ցույց կտան՝ ինչպես դա արեցին «Շիրակի» հետ հանդիպման ժամանակ:

- Առաջնության վերջին երկու խաղերը դատելու են արտասահմանցի մրցավարներ: Ի՞նչ եք կարծում այդ որոշման մասին:

- Նորմալ է: Ես, ինչպես գիտեք, մրցավարներից առհասարակ չեմ խոսում: Հայ կդատի, թե իսպանացի՝ ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Իմ ուշադրությունը միշտ իմ թիմի վրա է:

- Խաղից առաջ հե՞շտ եք քնում:

- Ճիշտն ասած, այո: Փուլեր կան, որոնք ես վաղուց արդեն անցել եմ և ուրիշ կերպ եմ նայում հիմա:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000