Որոնել
Արխիվ
24.05.2019  10:49

«Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը կսպասարկի հռչակավոր մրցավար

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 35-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Արցախ» հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը` Խավյեր Էստրադա Ֆերնանդեսը: 

Մայիսի 26-ին կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» խաղը ևս կսպասարկեն իսպանացիները՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Լաոսը 2008-ից սպասարկում է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության խաղերը, 2011-ից համարվում է ՖԻՖԱ-ի մրցավար: Վալենսիացին լինելու է Չեմպիոնների լիգայի եզրափակչի չորրորդ մրցավարը:

Ավելացնենք, որ «Ալաշկերտ»-«Բանանց» հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը, իսկ «Գանձասար-Կապան»-«Լոռի» հանդիպումը՝ Հենրիկ Նալբանդյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000