Որոնել
Արխիվ
23.05.2019  23:19

Տուխել. «ՊՍԺ-ն որոշում կգտնի, նույնիսկ, եթե Նեյմարն ու Մբապեն հեռանան»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Կիլիան Մբապեի խոսքերը, ով չէր բացառել ակումբից հեռանալու տարբերակը։

«Մբապեն իր առջև մեծ նպատակներ է դնում։ Դա է պատճառը, որ նա նման կերպ արտահայտվեց։ Նա խելացի մար է և գիտի, թե ինչ է անում։ Կիլիանը ցանկանում է շատ գոլեր խփել ու հաղթել բոլոր մրցաշարերում։ Մենք պետք է դա ընդունենք, որովհետև այդպիսին է ֆուտբոլը։

Իհարկե, ես ցանկանում եմ, որպեսզի Մբապեն և Նեյմարը մնան ՊՍԺ-ում, բայց, եթե նրանք հեռանան ակումբից՝ մենք որոշում կգտնենք»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ֆրանսիացուն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000