Որոնել
Արխիվ
23.05.2019  19:27

Յուրաքանչյուրը` 30 000 դոլար. Վայոց Ձորում մեկնարկել են նոր խաղադաշտերի կառուցման աշխատանքները (PHOTO)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր լրագրողների հետ միասին մեկնեց Վայոց Ձորի մարզ, որտեղ մեկնարկել են նոր խաղադաշտերի կառուցման աշխատանքները:

Գլաձոր համայնքում ներկայացվեց նոր խաղադաշտի համար հատկացված տարածքում  42x22 տարածությամբ խաղադաշտի կառուցման աշխատանքները: Այնտեղ նախապես ծրագրված է եղել համեմատաբար մեծ խաղադաշտի փոխարեն (այնտեղ առանց մարզչի մարզվում են համայնքի երեխաները) փոքրը կառուցել, սակայն հետո հնարավորություն են գտել հարակից տարածքում փոքրի շինարարության համար: Այդպես երկուսը կունենան, եթե մեծխաղադաշտը լավ տեսքի բերվի:

Արդեն միաժամանակ կառուցվում են հինգ խաղադաշտեր, որոնք ծրագրված է շահագործման հանձնել հունիսին: Կառուցողական աշխատանքները կատարում է հայկական ընկերություն, որը հաղթել է մրցույթը:

Ամեն փոքր խաղադաշտը կարժենա 30 հազար դոլար: Նախատեսված է այս տարվա ընթացքում կառուցել 51 նմանատիպ խաղադաշտեր ամբողջ Հայաստանում: Չորս մարզերում այդ խաղադաշտերի կառուցման համար ՀՖՖ-ն 1,5 միլիոն դոլար է ծախսելու:

Արհեստական խոտածածկը ներմուծվում է Սերբիայից` ֆրանսիական ընկերության կողմից: Խոտածածկը հնարավոր կլինի օգտագործել 15 տարի:

Ծրագվում է հետագայում փոքր խաղադաշտերի թիվը Հայաստանում հասցնել 700-ի:

Շինարարական շխատանքներին հետևում էին նաև Գլաձորի համայնքապես Արմեն Մովսիսյանը և Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000