Որոնել
Արխիվ
23.05.2019  17:13

Ադրբեջանի ԱԳՆ. «Հայաստանը օգտագործում է Մխիթարյանին սադրիչ նպատակներով»

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլայևան հայտարարել է, որ Հայաստանն օգտագործում է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին սադրիչ նպատակներով:

Առաջին հերթին Աբդուլլայևան հիշեցրել էր, որ Ադրբեջանը տվել էր անվտանգության բոլոր երաշխիքները այն խաղացողների համար, ովքեր մասնակցելու են ԵԼ-ի եզրափակիչ խաղին, այդ թվում Մխիթարյանը և բոլոր երկրպագուները:

«Լինելով ԱԳՆ մամուլի քարտուղար՝ բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանը չի նույնականացնում սպորտը քաղաքականության հետ: Սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը ընդունում է այսպիսի հեղինակավոր մրցաշար, և որում մասնակցում է նաև հայ մարզիկ: Ցավոք այս քայլը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը չի պատրաստվում ժողովրդին պատրաստել խաղաղության, ինչպես դա նշված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում:

Հայաստանը օգտագործում է «Արսենալի» ֆուտբոլիստին սադրիչ գործողություններ իրականացնելու նպատակով: Ծիծաղելի է այն միտքը, որ մոնոէթնիկ Հայաստանը, որն օկուպացրել է Ադրբեջանական տարածքները, մեղադրում է մեզ ռասիզմի մեջ: Ամբողջ աշխարհին է հայտնի, որ Ադրբեջանում դավանում են բազմաթիվ կրոններ և երկրի ներսում գոյություն ունեն էթնիկական խմբեր»,- Աբդուլլայեվայի խոսքերն է մեջբերում «Спутник Азербайджан» լրատվականը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000