Որոնել
Արխիվ
23.05.2019  19:21

«Սա մեծ խայտառակություն է». Օբամեյանգը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Արսենալի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ու «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հենրիխը չի մասնակցի ԵԼ-ի եզրափակչի «Չելսիի» հետ խաղին, որը կկայանա Բաքվում։

«Գիտենք, որ դա խայտառակություն է, բայց հարգում ենք նրա որոշումը։ Նրա համար հեշտ չէ այնտեղ մեկնել քաղաքական խնդիրների պատճառով։ Սա մեծ խայտառակություն է, բայց հիմա ունենք ևս մեկ մոտիվացիա հաղթանակի հասնելու համար։ Թիմում բոլորը ցանկանում են վերադառնալ Չեմպիոնների լիգա։ Դա մրցաշրջանի սկզբից մեր նպատակն էր»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում  Evening Standard-ը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա մասիսի 29-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000