Որոնել
Արխիվ
23.05.2019  10:30

«Արսենալի» գործադիր տնօրեն. «Մխիթարյանի շուրջ ստեղծված խնդիրն անընդունելի է»

Լոնդոնի «Արսենալի» գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշամը խոսել է Հայաստանի հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշման մասին:

- Ցավալի իրավիճակ է: Մեզ հաճախ չի հնարավորություն տրվում մասնակցել խոշոր եվրագավաթային եզրափակիչ հանդիպումների, և որտեղ հանդես գալու իրավունքը խլեցին Հենրիխից:

Մենք դիմել էինք ՈւԵՖԱ-ին և հստակ նշել մեր դիրքորոշումը այս խնդրի շուրջ: Խաղից հետո նույնպես հանդիպում կունենանք նրանց պատվիրակների հետ և անպայման կհայտնենք, որ սա պարզապես անընդունելի է: Այսպիսի բան չպետք է կրկնվի ո՛չ «Արսենալի», և ո՛չ էլ այլ ակումբի հետ, - Վենկատեշամի խոսքերն է փոխանցում championat.com-ը, հղում կատարելով BBC-ին:

«Չելսի» - «Արսենալ» հանդիպումը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000