Որոնել
Արխիվ
22.05.2019  15:26

Բերեզովսկի. «Սա կարող էր Մխիթարյանի համար հերթական եզրափակիչը դառնալ, բայց…»

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի որոշումը չմեկնել «Չելսիի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին, որը կայանալու է Բաքվում:

«Շատ ափսոս: Դա կարող էր Հենրիխի համար հերթական եզրափակիչը լինել Եվրոպա լիգայում, հատկապես հաշվի առնելով, որ նախանցած տարի նա այդ մրցաշարի որոշիչ խաղում շատ լավ հանդես եկավ: Ֆուտբոլը խառնում են քաղաքականությանը, ինչը լավ չէ:

Ինչպե՞ս այդ որոշումը կազդի Հենրիխի վրա: Հեշտ կլինի զանգահարել նրան և հարցնել: Ինձ համար դժվար է գուշակել»,- Championat.com-ի հետ զրույցում ասել է Բերեզովսկին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթեց «Այաքսին», իսկ գոլերից մեկը խփեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000