Որոնել
Արխիվ
22.05.2019  00:53

Կասիլյասի կնոջ մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Սառա Կարբոներոն, ով հայտնի իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասի կինն է, նշել է, որ քաղցկեղ ունի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Կասիլյասը սրտի կաթված էր ստացել և վիրահատվել, ինչից հետո ավարտեց կարիերան։

«Չհասցրինք վերականգնվել առաջին շոկից, երբ կյանքը մեզ նոր անակնկալ մատուցեց։ Հիմա հարցն ինձ է վերաբերվում։ 3 տառ, որը դժվարանում եմ գրել։ Օրեր առաջ բժիշկներն ինձ մոտ ախտորոշեցին ձվարանների քաղցկեղ: Արդեն վիրահատվել եմ և այն հաջող է անցել։ Լավ է, որ ժամանակին հայտնաբերեցինք հիվանդությունը։ Ինձ դժվար ամիսներ են սպասվում բուժման համար։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ հաջող կավարտվի։ Ինձ աջակցում են ընտանիքս, ընկերներս և կա հիանալի բժշկական անձնակազմ»,- գրել է Կարբոներոն իր ինստագրամյան էջում։

Կասիլյասն ու Կարբոներոն ամուսնացել են 2009 թվականին և ունեն 2 երեխա։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000