Որոնել
Արխիվ
21.05.2019  23:57

Աղբյուր. «Լացիոյի» աստղը համաձայնել է տեղափոխվել «Յուվենտուս»

Sky Sport Italia-ն տեղեկացնում է, որ «Յուվենտուսը» բանակցություններ է վարում «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովի-Սավիչին ձեռք բերելու վերաբերյալ:

Անձամբ ֆուտբոլիստն արդեն շփվել է թուրինցիների ներկայացուցիչների հետ ու համաձայնվել տեղափոխության հարցում՝ կարծելով, որ երկրորդ շանսը բաց թողնել չի կարելի։ «Յուվենտուսը» 24-ամյա Սավիչին ցանկանում էր ձեռք բերել նաև նախորդ ամռանը։

Հիմա «Յուվեն» բանակցություններ է վարում «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոյի հետ, ով ավելի վաղ կիսապաշտպանին գնահատում էր 100 մլն եվրո։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000