Որոնել
Արխիվ
21.05.2019  21:41

Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալու ակնարկը կոնկրետ նպատակ ունի

Հայտնի է, թե ինչու է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ակնարկել ՊՍԺ-ից հեռանալու մասին Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հանձնման արարողության ընթացքում։

ESPN-ը տեղեկացնում է, որ նման արտահայտության պատճառը հարձակման կենտրոնում խաղալու ցանկությունն է։

Մբապեն չի ցանկանում հեռանալ և հասկանում է, որ ՊՍԺ-ն վերջինիս չի վաճառի։ Նա պարզապես ցանկացել է ազդել ակումբի վրա այդ մեթոդով։

Բացի դրանից, 20-ամյա խաղացողը ցանկանում է, որ իր ձայնը հաշվի առնվի ակումբում որոշումներ կայացնելու ընթացքում։ Մասնավորապես, ցանկանում է ազդել ակումբի տրանսֆերային գործընթացների և մարտավարության վրա։

Նա գտնում է, որ թիմի լավագույն ֆուտբոլիստն է և համարժեք վերաբերմունք է ակնկալում։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000