Որոնել
Արխիվ
21.05.2019  14:55

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Լոնդոնի «Արսենալը» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի և անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսիի» հետ հանդիպմանը:

Մենք շատ հիասթափված հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Եվրոպայի լիգայի եզրափակչի «Չելսիի» հետ հանդիպմանը:

Մենք մանրամասն քննել ենք բոլոր տարբերակները Միկիի՝ թիմի հետ մեկնելու հետ կապված, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, կոլեկտիվ որոշում ենք կայացրել, որ մեկնողների կազմում նա չի լինի: Դիմել ենք ՈւԵՖԱ-ին՝ հայտնելով մեր հիասթափությունը իրավիճակի հետ կապված:

Միկին մեր առանցքային ֆուտբոլիստներից էր եզրափակչի ճանապարհին, այնպես որ սա մեծ կորուստ է թիմի համար:

Մենք նաև շատ տխուր ենք, որ խաղացողը կարող է բաց թողնել եվրագավաթի մրցաշարը նման հանգամանքների պատճառով, քանի որ նման բան ֆուտբոլիստի կարիերայում հազվադեպ է լինում: Միկին կշարունակի մարզվել թիմի հետ մինչև Բաքու մեկնելը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000