Որոնել
Արխիվ
21.05.2019  13:00

Հայաստան - Լիխտենշտեյն խաղի տոմսերը վաճառքում են

Ինչպես հայտնի է, հունիսի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԵՎՐՈ-2020-ի Հայաստան-Լիխտենշտեյն ընտրական հանդիպումը:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ըստ ՀՖՖ տոմսային նոր քաղաքականության՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով: Մատչելի գներ են սահմանվել նաև Արևմտյան և Արևելյան տրիբունաների տոմսերի համար:

Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել են տոմսերի հետևյալ գները՝ Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ Արևելյան տրիբունա՝ 2000-4000 դրամ Արևմտյան տրիբունա 5000-6000 դրամ:

Տոմսերի հետ կապված հարցերով կարող եք զանգահարել 55 53 52, 55 53 51, 55 29 24 հեռախոսահամարներով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000