Որոնել
Արխիվ
20.05.2019  18:36

Տարխանով. «Նման մրցավարները չպետք է հանդիպումներ սպասարկեն. նա չէր կարող չտեսնել խախտումը»

Հայաստանի առաջնության 34-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց «Լոռիի» հետ։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, բայց գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը չնշանակեց ակնհայտ 11 մետրանոցը երևանյան ակումբի օգտին։ Դրանից րոպեներ անց «Փյունիկն» առաջ անցավ հաշվի մեջ, բայց մրցավարը գտավ, որ ձեռքով խաղ է եղել ու չհաշվեց գոլը։

Այդ դրվագների տեսանյութը դիտեք ԱՅՍՏԵՂ

Խաղից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը։

«Մեկ բան կարող եմ ասել՝ ոչ-ոքին կայացավ մրցավարի շնորհիվ։ Նա չնշանակեց 11 մետրանոցը, ինչից հետո մաքուր գոլ եղավ, որտեղ ձեռքով խաղ չկար, բայց դա նույնպես չհաշվեց։ Ամբողջ խաղը կերտեց մրցավարը։ 

Մենք լավ խաղացինք, ունեինք առավելություն ու պահեր էինք ստեղծում։ 2 հիմար գոլ բաց թողեցինք՝ կորցնելով կոնցենտրացիան։ Ոչ-ոքիի պայմաններում կարողացանք վաստկել 11 մտրանոց, նաև գոլ խփեցինք, բայց մրցավարը որոշեց, որ մենք արժանի չենք հաղթանակի։ 

Մրցավարի հրահրմամբ էր, որ խաղից հետո վիճաբանություն տեղի ունեցավ։ Դա սխալ է և ես վերջում հանգստացրեցի բոլորին։ 

Մենք բողոք ենք ներկայացրել, որը կդիտարկվի, բայց կարծում եմ, որ նման մրցավարները չպետք է հանդիպում սպասարկեն։ Նա չէր կարող չտեսնել 11 մետրանոցը, որովհետև մոտ էր կանգնած։ Գոլի դրվագում էլ եզրայինը կարող էր տեսնել, որովհետև ակնհայտ հետ քաշեց ձեռքերն ու գնդակը դիպավ այստեղ (ցույց տվեց որովայնը)։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000