Որոնել
Արխիվ
20.05.2019  17:34

Մրցավարական նոր սկանդալ հայկական ֆուտբոլում. «Փյունիկին» զրկեցին հնարավոր հաղթանակից (VIDEO)

Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող «Փյունիկն» այսօր Վանաձորում մրցեց «Լոռիի» հետ և երկու միավոր կորցրեց: Խաղի ընթացքում Ալեքսանդր Տարխանովի թիմը երկու անգամ հաշվի մեջ առաջ էր, սակայն բաց թողեց հաղթանակը:

Այնուամենայնիվ, այդ հաղթանակը կարող էր լիներ, եթե մրցավար Արտակ Սիմոնյանը 11-մետրանոց նշանակեր 85-րդ րոպեին: Էրիկ Վարդանյանը ֆանտաստիկ անցումով ներխուժեց տուգանային հրապարակ և Անան Մենսան կոպտորեն գցեց նրան: Մրցավարը 11-մետրանոց չնշանակեց: Այդ դրվագը կարող է որոշիչ դառնալ չեմպիոնական պայքարում:

Մրցավարի այդ որոշումին զայրացած արձագանքեց հյուրերի մարզչական շտաբում ընդգրկված Ռոբերտ Արզումանյանը, ինչի համար հեռացվեց տեխնիկական գոտուց:

Ընդամենը մի քանի րոպե հետո Վիտալի Ստեյժկոն գրավեց «Լոռիի» դարպասը, սակայն Արտակ Սիմոնյանն այդ գոլը նույնպես չհաշվեց: Կրկնապատկերից հստակ տպավորություն ստեղծվեց, որ Ստյեժկոն մինչև այդ ձեռքով էր խաղացել:

Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Փյունիկը» 57 միավորով առաջին տեղում է, բայց միայն մեկ խաղ ունի անցկացնելու` «Արարատի» հետ: «Արարատ-Արմենիան» դեռ երկու հանդիպում ունի` «Արցախի» ու «Բանանցի» հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000