Որոնել
Արխիվ
20.05.2019  15:13

Գուիդի. «Գնալու ենք Երևան` հազարամյակների պատմություն կերտած մայրաքաղաք»

Իտալիայի Մ-19 հավաքականը նոր շրջափուլում գլխավորում է Ֆեդերիկո Գուիդին։ Տարիքային տարբեր հավաքականների պարբերական հաջողությունները Գուիդիի գլխավորած թիմին նոր հաղթանակների են մղել։ ՀՖՖ պաշտոնական կայքը հարցարզույց է վերցրել իտալացի մասնագետից, որի թիմը լինելու է Երևանում կայանալւք Մ-19 Եվրո-2019-ի եզրափակիչ փուլում: 

-Ինչպե՞ս եք գնահատում Մ-19 որակավորման փուլը Իտալիայի հավաքականի համար: Ի՞նչ նպատակով եք ժամանելու Երևան:

- Որակավորման 2 փուլում էլ խաղացել են շատ երիտասարդ տղաներ: Ներգրավել էինք 2001թ.-ին ծնված 9 ֆուտբոլիստի: Մուտքը եզրափակիչ փուլ երաշխավորված չէր, բայց նպատակ էր, որին միտվել էինք և հասանք խաղադաշտում: Մրցաշարի ամենաերիտասարդ թիմն ունենք, բայց այս գործոնը չպետք է ծառայի սխալներն արդարացնելուն: Ընդհակառակը, պետք է խթան դառնա առավելագույնս մրցունակ լինելու և առաջնության հերոսը դառնալու համար:

-Իտալիայի ազգային հավաքականը չորակավորվեց աշխարհի 2018թ.-ի առաջնության համար: Երկրպագուները  ցանկանում են իմանալ, թե երբ դարձյալ կտեսնեն Իտալիային այնքան առանձնահատուկ, որքան 2000-ականներին էր: Ինչպիսի՞ ապագա եք ակնկալում Ձեր սաների համար:  

- Մեր երիտասարդական ֆուտբոլը հարուստ է տաղանդներով: Վերջին արդյունքները դրա վառ վկայությունն են. նախորդ տարի մեր Մ-17 և Մ-19 հավաքականները դարձան Եվրոպայի փոխչեմպիոն, Հարավային Կորեայում կայացած աշխարհի Մ-20 առաջնությունում 3-րդն էինք, Գերմանիայի հյուրընկալած Եվրոպայի Մ-19 2016թ.-ի առաջնությունում Իտալիան 2-րդն էր: Կարծում եմ՝ ապագայում կարող ենք քաղել պտուղները, որովհետև մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հավատում է երիտասարդների ներուժին: Այս մասին խոսում է այն հանգամանքը, որ վերջերս Մանչինին հրավիրել էր այնպիսի երիտասարդների, ինչպիսիք են Ձանյոլոն, Կինը, Տոնալին։ Նրանք անցած տարի Ֆինլանդիայի ընդունած Մ-19 առաջնության իտալացի հերոսներն են:

-Ձեր թիմի համար որքա՞ն է կարևորվում մրցավայրի մասին տեղեկությունը: Որքանո՞վեք ճանաչում Հայաստանը:

-Երիտասարդների աճի համար պատմությունը և տարբեր մշակույթների հանդեպ հետաքրքրությունը շատ կարևոր են: Խոսքս միայն կոնկրետ ֆուտբոլային աճին չի վերաբերում: Ընդհանուր առմամբ, երիտասարդի բանական և մշակութային զարգացման մասին է: Գնալու ենք Երևան՝ հազարամյակների պատմություն կերտած մայրաքաղաք, որին, միանշանակ, կարևոր է ճանաչել և ավելին իմանալ: Ճամփորդելիս երիտասարդները հաստատուն հնարավորություն են ստանում ճանաչելու ժողովուրդներին և այնպիսի տեղանքների, որոնք տարբերվում են իրենց մշտական այցելությունների վայրերից: Սա նաև մտահորիզոնը ընդլայնելու և երևույթները տարբերակելու հնարավորություն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000