Որոնել
Արխիվ
20.05.2019  12:50

Հուահռոմեական ոճի հայ ըմբիշները մեկնում են Ղազախստան

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից:

Մայիսի 23-ին Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Ալմաթի կմեկնեն նաեւ մարզիչ Էդուարդ Սահակյանը եւ մրցավար Գեւորգ Ալեքսանյանը:

Մրցաշարը կանցկացվի մայիսի 25-26-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000