Որոնել
Արխիվ
20.05.2019  11:38

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյանը դուրս մնաց պայքարից

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը չհաղթահարեց Մոսկվայում անցկացվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին փուլի մրցաշարի 1/8 եզրափակիչի արգելքը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Երկրորդ պարտիայում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով խաղաղ դաշն կնքեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և դուրս մնաց պայքարից: Առաջին պարտիայում ռուս գրոսմայստերը հաղթել էր 72-րդ քայլում: Մրցաշարը «նոկաուտ» համակարգով է:

Գրոսմայստերներն անցկացնում են 2 դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում պայքարը շարունակվում թայ-բրեյքում՝ արագ եւ կայծակնային շախմատի կանոններով:

Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000